Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը


12:40 , 3 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է քննիչի միջնորդությունը՝ «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

«Վարչապետի կոչից հետո Հայաստանում սկսում է ձևավորվել դեռ անհատ անկախ դատավորների համայնք, ինչն իր հերթին բերելու է մեծամասամբ անկախ դատական համակարգի կայացմանը։ Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ