Aysor.am-ը գրում է.
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։
«Կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով»,-Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։ Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ