ԲՀԿ ժեստը՝ վնաս կրելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից


12:10 , 3 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ նախագծով առաջարկում են, որ պետությունը ժեստ անի և վնաս կրելու դեպքում ազատի գյուղացուն հողի հարկից:

«Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակում, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի, ամեն ինչ լուծվել է և այլն, և այլն: Շատ բարի, ապահովագրությունն անենք, բայց մեկը մյուսին չի հակասում: Մենք ի՞նչ ենք ասում՝ եղել է կարկտահարություն, ցրտահարություն, պետք չէ միլիմետրով դնել այդ 50 տոկոսը: Կա արբանյակ, կա թվային տնտեսություն, դնում ենք, ասում՝ ժեստ է անում պետությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ