Թրամփի խորհրդականը լքում է Սպիտակ տունը


11:50 , 3 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ իր խորհրդական Քևին Հասեթը որոշել է հրաժարական տալ:

Նրա խոսքով՝  Հասեթը հրաշալի աշխատանք է կատարել ԱՄՆ վարչակազմի համար: 

Նշենք, որ Քևին Հասեթը Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականն էր: