Հունիսի 5-6-ին աննախադեպ ջերմաստիճան է լինելու. մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում նման ջերմաստիճան երբևէ չի գրանցվել


09:34 , 3 հունիս, 2019
Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել։