Կեր ափսեդ. լեհ գյուտարարը ցորենի փաթիլներից ափսե է ստեղծել


02:07 , 3 հունիս, 2019

Եժի Վիսոցսկին գյուտարար է Լեհաստանից: Նա առաջարկում է բառացիորեն համտեսել սպասքը, որը ստեղծել է ինքը։ Այն պատրաստված է ցորենի փաթիլներից և կարելի է ուտել խոզի մսով, որն առաջարկում են սրճարանում կամ ռեստորանում: Վիսոցսկին ասում է, որ նման սպասքը պլաստիկից շատ ավելի հարմար և համեղ է:

Այս ափսեները գյուտարարը մտադիր է արտադրել Լեհաստանի հյուսիսարևմտյան մասում գտնվող գործարանում: Նրա «ստեղծագործությունը», ընդհանուր առմամբ, անհամ է, գյուտարարն ասում է. «Կարծես ստվարաթուղթ եք կրծում»: Ըստ գյուտարարի՝ սպասքը ենթարկվում է կենսաքայքայման: Ի դեպ, նա իր գյուտը երեկ չի արել, ուտելի ափսեն արդեն 15 տարեկան է, իսկ Բոտեմի գործարանը տարեկան արտադրում է մինչև 15 միլիոն ափսե: