«Աշխարհը համբերատարներին է պատկանում». Մի քանի վառ, կտրուկ ու զարմանալիորեն կենսական սկզբունքներ մաֆիայի հայտնի պարագլուխներից


21:13 , 2 հունիս, 2019

Յուրաքանչյուրը «մաֆիա» բառի իր ընկալումն ունի, սակայն շատ քչերն են խորացել մաֆիայի հայտնի պարագլուխների ու համապատասխան մաֆիոզ կազմակերպությունների պատմության մանրամասների մեջ։

Մաֆիան գաղտնի հանցագործ կազմակերպություն է։ Ի սկզբանե մաֆիան առաջացել է Իտալիայի Սիցիլիա կղզու ազգաբնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։

Մաֆիան հակադրվել է այդ երկիրը բազում տարիներ ճնշող տիրակալներին։  Եվ որպես դիմադրությունը ճնշող ու մամլիչ ուժ՝ միշտ ծառայել է ոստիկանությունը։ Սիցիլիայի տանջահար բնակիչներն արդեն այդ ժամանակ սովորել էին լեզուն ատամների տակ պահել ու երբեք չարտահայտել սեփական զգացմունքները և չմոռանալ, որ հասարակությունը ոխերիմ թշնամի է։

Մարդիկ երբեք արդարություն չէին փնտրում իշխանությունների մոտ և այդ պատճառով միշտ դիմում էին ժողովրդական պաշտպանի՝ մաֆիայի օգնությանը։

Հետագայում մաֆիան վերահսկողության տակ վերցրեց հանցավոր բիզնեսը՝ մաքսանենգությունը, թմրաբիզնեսը, մարմնավաճառությունը, ու սկսեց համագործակցել հասարակության քաղաքական կառույցների հետ։ Իտալացիները երբեմն պնդում են, որ կան «լավ» մաֆիոզներ, որոնք չեն սպանում, ու կան «վատերը»։ Բազում տարիների ընթացքում մաֆիոզներն իրենց շրջանակներում ձևավորել են կյանքի իրենց սկզբունքներն ու ինքնատիպ իմաստնությունը, որն էլ հենց նրանց օգնեց գոյատևել։

Ստորև կներկայացնենք մի քանի վառ, կտրուկ ու զարմանալիորեն կենսական սկզբունքներ մաֆիայի հայտնի պարագլուխներից։