19:35 , 2 հունիս, 2019Steptohealth.ru կայքը գրում է, որ օնիխոմիկոզը սնկային հիվանդություն է, որը վարակում է ոտքերի և ձեռքերի եղունգները: Այն առավել հաճախ հանդիպում է ոտքերի եղունգների վրա, քանի որ մարմնի այդ հատվածում սնկերի առաջացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Ողջ խնդիրն այն է, որ մարմնի այս հատվածը գրեթե միշտ ծածկում են կոշիկները, ինչի արդյունքում խոնավություն է առաջանում, որը հիանալի միջավայր է բակտերիաների բազմացման համար: Ամենահեշտն այս խնդրից խուսափելն է, սակայն կան որոշ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել դրա դեմ:
Այս միջոցները կարող են արդյունավետ լինել սնկերից ազատվելու համար: Սրանք կարելի է օգտագործել մի քանի շաբաթների ընթացքում, եթե ալերգիկ ռեակցիաներ չեն առաջանում: Եթե դրանք չեն օգնում, ապա ավելի լավ է՝ դիմեք մասնագետի օգնությանը: