Գիտնականները բացահայտել են՝ ինչու են սառեցված հատապտուղները և մրգերը ավելի օգտակար


21:20 , 1 հունիս, 2019

Մթերքը պահպանելու տեսանկյունից սառեցումը ամենալավ միջոցն է։ Այդպես բոլոր օգտակար բուսական հյուսվածքները պահպանվում են։

Գիտնականները պարզել են, որ սառեցված մրգերը հավաքվում են «հասած վիճակում», երբ նրանք ունեն մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր։ Այնուհետև մթերքը արագ սառեցվում է և փաթեթավորվում ազոտի օգտագործմամբ, ինչը թույլ է տալիս պահպանել բոլոր սննդարար նյութերը։

Գիտնականները նշում են, որ հասած վիճակում հավաքված և սառեցված մրգերն ու բանջարեղենը հեշտությամբ փոխհատուցում են մարդու մարմնում սննդանյութերի կորուստը, քանի որ դրանք կարող են պարունակել 10-50% ավելի վիտամիններ և հանքանյութեր, քան թարմ մրգերն ու բանջարեղենը: