Մոդելները բեմում քայլել են հսկա փուչիկների մեջ


20:20 , 1 հունիս, 2019

Մեծ Բրիտանիայում սկանդինավյան դիզայներ Ֆրեդրիկ Թիերենդսենի նորաձևության ցուցադրության տեսանյութը համացանցում տարածում է գտել:

Ցուցադրության ժամանակ մոդելները բեմում են հայտնվել անսովոր տեսքով. բոլորը քայլել են հսկա փուչիկների մեջ, որոնք ընթացքում պայթելուց հետո յուրօրինակ կոստյումների են վերածվել, հաղորդում է «Ռադիուսը»:

Միջոցառումը տեղի է ունեցել L’Oreal Young Talent Awards մրցույթի շրջանակներում:

Հանդիսատեսին դուր է եկել շոուն: «Լավ դիզայներ և հետաքրքիր հանդերձանք», – նշել է նրանցից մեկը:

Հատկանշական է, որ հանդիսատեսին հագուստներն ավելի քիչ են հետաքրքրել, քան հսկա փուչիկները: