Apple-ը կազատվի iTunes-ից


17:20 , 1 հունիս, 2019

Apple ամերիկյան ընկերությունը մտադիր է հրաժարվել iTunes համակարգից, հաղորդում է Bloomberg-ը։

Առկա տեղեկության համաձայն՝ iTunes-ը ցանկանում են փոխարինել հեռուստատեսության և երաժշտության համար ինքնուրույն հավելվածով։

Աղբյուրի տվյալներով՝ iTunes-ին կփոխարինեն առանձին Podcasts, TV և Music հավելվածները։