ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանել


16:40 , 1 հունիս, 2019

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը իրանական կողմի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանել։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցները որոշել են հետաձգել, չնայած մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցանկացել է մայիսի կեսերին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։

Նշվում է, որ ամերիկյան հռետորաբանության թուլացման պատճառը Թրամփի որոշումն է, որն իբր ցանկանում է թուլացնել երկու երկրների հարաբերություններում տիրող լարվածությունը։