Բոլոր իշխանություններն էլ ինչ-որ մի փուլից հետո սկսում են օգտագործել նույն գործիքակազմը, փաստարկները, այսինքն՝ նմանվել միմյանց


13:52 , 1 հունիս, 2019

Բոլոր իշխանություններն էլ ինչ-որ մի փուլից հետո ի՞նչ են անում... Ճիշտ է, սկսում են օգտագործել նույն գործիքակազմը, փաստարկները, քարոզչական թեզերը, այսինքն՝ նմանվել միմյանց... Եվ դա նորմալ է, ինչ-որ առումով անխուսափելի...

Միակ տարբերությամբ՝ մեկն ավելի որակյալ է կիրառում այդ գործիքակազմը, մյուսը՝ ոչ այդքան...
Նյունն ամբողջությամբ վերաբերում է նաև ընդդիմությանը։

Էդ, որ մենակ դրական թվեր են ներկայացվում, դա էլ է «նորմալ»։ Նախկինում էլ են նման դեպքեր գրանցվել։

Էդ, որ ոնց որ թե օրենքի խախտմամբ ինչ-որ մարդիկ են նշանակվում-ընտրվում, գործից ազատվում, երևի դա էլ է «նորմալ», կարծեմ նախկինում էլ են նման դեպքեր եղել։

Էդ, որ անցյալում/ներկայում յուրային լինելու սկզբունքով են միայն նշանակումներն արվում ու թքած պրոֆեսիոնալության վրա, դա էլ է «նորմալ»։ Նախկինում ընդդիմադիրներին գործից հանում էին ոչյուրային լինելու համար։

Երևի ցուցակը կարելի է շարունակել։

Բայց դե չմոռանանք՝ ինչի ենք հավաքվել։

Շնորհավոր Երեխեքի պաշտպանության տոնը։

Հ.Գ. Մի բան էլ. ոչ միայն սիրեք, պաշտեք, չգիտեմ, աստվածացրեք ձեր երեխեքին, այլ ամենակարևորը՝ ԴԱՍՏԻԱՐԱԿԵՔ, ՄՏԱԾԵԼ սովորեցրեք, որ պլեբս չդառնան։