Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում՝ Բաղրամյան 26-ում (տեսանյութ)


11:20 , 1 հունիս, 2019

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: 1925 թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:

Այս օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրին հարակից բակում երեխաներին նվիրված միջոցառում է կազմակերպվել:  

Նշենք, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989 թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ․-ին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: