Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը


11:40 , 1 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Այսօր գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի` www.serzhsargsyan.am պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ կայքի առանձին բաժիններում արխիվային լուսանկարների և պատերազմը վավերագրած օպերատորների տեսանյութերի միջոցով անդրադարձ է արված ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասնակցությանը Արցախյան ազատամարտին, Հայոց բանակի կայացմանը, Սերժ Սարգսյանի պետական ծառայությանը նորանկախ Հայաստանի Հանրապետության տարբեր պատասխանատու պաշտոններում, ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո նրա կուսակցական գործունեությանը, Հանրապետության նախագահի անցած 10-ամյա ուղուն, այդ ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրաված ձեռքբերումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ