03:28 , 23 հունիս, 2013
Ուշադություն դարձրեք Փակ շուկայի և հարակից փողոցի բնակելի շենքի ճարտարապետական մաքրությանն ու ներդաշնակությանը: Նոր Երևանի այս եզակի ճարտարապետական որակը ձեռք էր բերվել ետթամանյանական սերնդի մի շարք տաղանդավոր ճարատարապետների տարիների փնտրտուքի արդյունքում: Որակ, որ աննախադեպ բարեբախտություն լինելով միջնադարի ծաղկուն շրջանի մեծագործությունների՝ վաղուց կորսված ավանդույթներից ի վեր, պիտի ուղենիշ դառնար հետագա սերունդների համար ու փայփայվեր, խնամվեր, յուրացվեր ու զարգացվեր... Այդ հենքի վրա զարգացող Երևանը բոլոր նախադրյալներն ուներ դառնալու ճարտարապետական դիմագծով եվրոպականներից էապես տարբերվող, բայց գեղարվեստական հնչեղությամբ ոչ պակաս մի քաղաք, որ իրապես մի Նոր Անի պիտի լիներ իր բազմաբովանդակ շքեղությամբ:
...Օրեցօր ավերակվում է մեր Նոր Անիի նվիրական կերպարը, ավերակվում ու կերպարանափոխվում է արևելյան անփութությամբ ու ինքնագոհությամբ...