Մահապատիժը վերացվել է ևս մեկ ամերիկյան նահանգում


22:20 , 31 մայիս, 2019

Նյու Հեմփշիրն ԱՄՆ-ի՝ թվով 21-րդ նահանգն է, որտեղ չեղարկել են մահապատիժը, հաղորդում է Reuters-ը:

Նահանգի սենատորները կարողացել են քվեարկությամբ հաղթահարել հանրապետական մարզպետի վետոն, որը մայիսի սկզբին հայտարարել է, որ մահապատիժը չի կարելի վերացնել: Նրա խոսքերով՝ դա «անարդար» կլինի իրավապահ մարմինների և բռնի հանցագործությունների զոհերի նկատմամբ:

Նյու Հեմփշիրը վերջինն էր Նոր Անգլիայի նահանգներից, որտեղ գործում էր մահապատիժը ծանր հանցագործությունների համար: Այնուամենայնիվ, մահապատժի վերացումը մասամբ խորհրդանշական միջոց էր, քանի որ 1939-ից ի վեր նահանգում ոչ ոք մահապատժի չի ենթարկվել: