Պորոշենկոյին նոր մեղադրանք է առաջադրվել


21:40 , 31 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի` արդեն նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հայտարարել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի նախկին  տեղակալ, փաստաբան  Անդրեյ Պորտնովը. հայտնում է РИА Новости-ն:

Պորոշենկոյին մեղադրում են իշխանությունը զավթելու մեջ. բանն այն է, որ, ըստ մեղադրանքի,  նա ազդել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների նշանակման համար մրցույթի անցկացման վրա 2019-ի մարտ-մայիս ամիսներին:

Ավելի վաղ Պորոշենկոյին մեղադրել են հանցավոր եկամուտների օրինականացման,  լիազորությունները չարաշահելու,  պետական դավաճանության և դատական իշխանությունը ուզուրպացնելու  մեջ: