Բաքուն փորձում է իր ապակառուցողական քաղաքականության մեղքը բարդել ՀՀ ու Արցախի վրա. Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը


15:20 , 31 մայիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որով հայկական կողմին մեղադրում են իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները, Նաղդալյանն ասաց

«Հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այդ մթնոլորտի ստեղծմանն էին միտված Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում պահպանվում են։ Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին»:

«Ինչպես գիտեք, Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ` իրականությունը պարզելու նպատակով», - նշեց ԱԳՆ խոսնակը:

Ա.Նաղդալյանն ընդգծեց, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ