«ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցրած տականք սպան մենակ չի գործել». Հովհաննիսյան


11:47 , 31 մայիս, 2019
ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ, իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն, ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը: