«Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերամստիճանը կբարձրանա». Գագիկ Սուրենյան


12:07 , 31 մայիս, 2019
Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին՝ Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։ Չնայած սպասվող շոգերին՝ հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ 
Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։