ԱԺ նիստը՝ ուղիղ


10:37 , 31 մայիս, 2019

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ-ն այսօր քննարկված հարցերի քվեարկությունից հետո փակ քվեարկությամբ կընտրի նաև ՏՄՊՊՀ 5 անդամների։

Խորհրդարանի քննարկման կներկայացվեն օրենքի մի շարք նախագծեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», օրենքի նախագծերը երկրորդ ընթերցման։

ԱԺ-ն կքննարկի նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր առաջին ընթերցմամբ։