«Ժամանակ». Հունիսի կեսերին մի շարք մարզպետներ պաշտոնանկ կարվեն, բայց աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով


10:50 , 31 մայիս, 2019

«Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ: Բայց որպեսզի նրանց շատ չնեղացնեն, նրանք աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով:

Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների, քանի որ դա կնշանակի ընդունել կադրային քաղաքականության տապալման փաստը, ինչը հանրային քննարկումների թեմա է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: