Վայրը, որտեղ զոհվել է արքայադուստր Դիանան, կկոչվի ի պատիվ նրա


06:49 , 31 մայիս, 2019

Փարիզի կենտրոնական հրապարակներից մեկը կկրի արքայադուստր Դիանայի անունը, որը մահացել է ավելի քան 20 տարի առաջ մահացու ՃՏՊ-ի հետևանքով: Այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի փողոցների անվանակոչման հանձնաժողովի փաստաթղթին:

Խոսքը Ալմա կամրջին հարակից հրապարակի մասին է: Հենց այստեղ է նախքան թունել մտնելը տեղի ունեցել վթարը, որի հետևանքով զոհվել է լեդի Դին:

Չնայած այն բանին, որ անվանափոխության պաշտոնական որոշումը կկայացվի հունիսի 11-ին քաղաքային խորհրդի նիստում, երկար տարիներ կամրջի մոտ գտնվող հրապարակը զոհված արքայադստեր հիշատակի վայր է հանդիսանում: Մահացու ելքով վթարը տեղի է ունեցել 1997-ի օգոստոսի 31-ին: Փարիզցիները և զբոսաշրջիկները լուսանկարներ, ծաղիկներ և մոմեր են բերում ողբերգության վայր: