ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնում, նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը


00:19 , 31 մայիս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ գնալու մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»: