Շինարարները գյուղի եկեղեցու աստիճանները վերականգնելու ժամանակ 2 գաղտնի դամբարան են հայտնաբերել (Photo)


07:08 , 31 մայիս, 2019

Բրիտանական Էթուոկ գյուղում գտնվող Սուրբ Ելենայի տաճարի աստիճանները վերանորոգելու ժամանակ շինարարները հայտնաբերել են 18-րդ դարի 2 գաղտնի դամբարան՝ 9 գերեզմաններով։ Պարզվել է, որ մնացորդները պատկանում են Քոտոն ընտանիքին, ովքեր ժամանակին բնակվել են այդ գյուղում։ Ներկայումս եկեղեցու սպասավորը փնտրում է նրա ժառանգներին, որպեսզի բացահայտի գաղտնի դամբարանների առեղծվածը։