Էպիլեպսիա ունեցող երեխաները շատ խելացի և ադեկվատ են, հիվանդությունը չի փոխում նրանց ինտելեկտը. Ելենա Բաղդասարյան (Video)


21:30 , 30 մայիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, «Կյանքի ճանապարհ» բարեգործական կազմակերպությունն էպիլեպսիայով հիվանդ երեխաների համար «Արաբկիր» բժշկական համալիրի բակում տոնական միջոցառում էր կազմակերպել: Ծրագրին մասնակցում էին բժշկական հաստատությունում հաշվառված, նյարդային և էպիլեպտիկ խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ։ Նրանց ուրախ ժամանցն ապահովվում էին ծաղրածուներն, աճպարարները, նկարիչ-անիմատորները և հեքիաթների կերպարները:

Մինչ բուն միջոցառման մեկնարկը «Կյանքի ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Ելենա Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հիմնադրամի առաքելությունն է օգնել էպիլեպսիա ունեցող յուրաքանչյուր երեխայի։

Նա հատկանշական համարեց, որ միայն «Արաբկիր» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքում հաշվառված է էպիլեպտիկ խնդիրներով շուրջ 3500 երեխա։

Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ նրանք շատ խելացի և ադեկվատ երեխաներ են, էպիլեպսիան չի փոխում վերջիններիս ինտելեկտը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ