Հայտնի է լավագույն երգը մարդկության պատմության մեջ


20:00 , 30 մայիս, 2019

24/7 Wall Street ֆինանսական պորտալը կազմել է բոլոր ժամանակների հարյուր լավագույն երգերի վարկանիշը: Ցուցակը հրապարակել է USA Today-ը մայիսի 30-ին:

Վարկանիշային ցանկը կազմելիս հաշվի են առնվել կոմպոզիցիայի վաճառքը, Billboard-ի հիթ-շքերթում հայտնվելը, երգի քավրների քանակը և մելոմանների շրջանում ճանաչվածությունը:

Մարդկության պատմության մեջ լավագույն կոմպոզիցիա է ճանաչվել բրիտանական The Beatles խմբի 1965-ին թողարկված Yesterday երգը: Ստեղծագործության 665 քավր տարբերակ է ձայնագրվել, Billboard Hot 100 հիթ-շքերթում է գտնվել 11 շաբաթ:

Yesterday-ը, որի հեղինակը Փոլ Մաքքարթնին է, Եվրոպայում ընդգրկվել է Help! ալբոմում, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է սինգլ տարբերակով:

Երկրորդ հորիզոնականում Simon & Garfunkel դուետի 1970 թ.-ին թողարկված Bridge Over Troubled Water-ն է: Երրորդ տեղում բրիտանացի երգչուհի Ադելի 2010-ին թողարկված Rolling In the Deep երգն է, որը հիթ-շքերում է եղել 65 շաբաթ և 84 քավր ունի:

Լավագույն տասնյակում են ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդի Hey Jude от The Beatles-ը և All of Me-ն, Լեդի Գագայի Bad Romance-ը, The Queen խմբի Bohemian Rhapsody-ն, Բիլ Ուիզերսի Let It Be от The Beatles-ը և Ain’t No Sunshine-ը: