Կոլումբիայում կինն արտասովոր կերպով պատժել է ամուսնուն դավաճանության համար


18:20 , 30 մայիս, 2019

Կոլումբիայի Բարանկիլյա քաղաքում կինն ամուսնուն յուրօրինակ կերպով է պատժել դավաճանության համար։

Ամուսնուն սիրուհու հետ տեսնելով հյուրանոցներից մեկում՝ կինն ասել է, որ նրան կների մեկ պայմանով․ եթե ամուսինը մերկ պառկի ավտոմեքենայի վրա, իսկ ինքը վարի այն ամբողջ քաղաքում։

Տղամարդը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հասարակական կարգը խախտելու համար։