ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են ընտրում. ուղիղ


16:14 , 30 մայիս, 2019

ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են ընտրում: Արամ Սիմոնյանը ռեկտորի պաշտոնից հրաժարական էր տվել մայիսի 23-ին:

Հիշեցնենք, որ Մայր բուհում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ էին տեղի ունեցել, նրա հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել էր նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2006 թ. մայիսին։ 2011 թ. մայիսին վերընտրվել էր այդ պաշտոնում: