ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կընտրեն


14:00 , 30 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանում այսօր՝ ժամը 15-ին կայանալու է Հոգաբարձուների խորհրդի նիստ:

ԵՊՀ մամուլի ծառայությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում երկու հարց է՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է ներկայացրել մայիսի 23-ին։