Համացանցում են հայտնվել Լուկաշենկոյի՝ զրահապատ դռներով երեքսենյականոց հիվանդասենյակի լուսանկարները (Photo)


12:24 , 30 մայիս, 2019
Մինսկի մոտ գտնվող Ժդանովիչի ավանի բժշկական կենտրոնում է գտնվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ միշտ առանձնացված ու պահպանվող, զրահապատ դռներով, 100 ք/մ ընդհանուր մակերեսով հիվանդասենյակը։ Ինչ-որ մեկը պալատի լուսանկարները տեղադրել է համացանցում, ինչի արդյունքում պարզ է դարձել դրա ներքին կահավորումը։ Մեծ սանհանգույց, անձնական զգեստապահարան, մի քանի հեռուստացույց, 2 սեղան՝ խորհրդակցությունների համար։ Ընդհանուր առմամբ, ոչ մի ճոխություն կամ ճչացող բան չեք գտնի այս հիվանդասենյակում, իհարկե, չհաշված զրահապատ դռները։