Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում 52 հարց է


11:21 , 30 մայիս, 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 52 հարց է, որից 37-ը չզեկուցվող է, մեկը` գաղտնի:

Կառավարությունն այսօր կքննարկի ներդրումային ծրագրի շրջանակներում որոշ ՍՊԸ-ների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագծերը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում հանրային սննդի կազմակերպման մասին որոշման նախագծերը:

Կներկայացվի նաև «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: