ԱԺ նիստը՝ ուղիղ


10:18 , 30 մայիս, 2019

Ազգային ժողովը շարունակում է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը:

Օրակարգում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Խորհրդարանի քննարկման կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամների ընտրությանը հարցը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 4 անդամների ընտրության հարցը: