19:26 , 22 հունիս, 2013
ԿԳ նախարարը չի մեկնաբանում ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանին իր հայտարարած «խիստ նկատողության» վիճարկումը՝ նկատողության ենթարկվածի կողմից: Ըստ ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանի՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անհիմն կերպով է իրեն «խիստ նկատողություն» հայտարարել: Նա անգամ դիմել էր Հանրային խորհուրդ՝ այդ «անհիմն նկատողության» կապակցությամբ, որն էլ հունիսի 20-ին արձանագրություն էր կազմել դրա վերաբերյալ: «Առավոտի» հարցերին՝ նկատողության վերաբերյալ, երեկ Ա. Ղուկասյանը այդպես էլ որեւէ բան չպատասխանեց, ասելով, որ հարցերը պետք է ուղղել ԿԳ նախարարին՝ «Անհարմար է, որ նկատողության մասին ինձ եք հարցնում», միայն ասաց, որ համաձայն չէ այդ նկատողությանը: Այսօր «Առավոտի» խնդրանքին՝ մեկնաբանել Հանրային խորհրդի քննարկումը, եւ տրված հարցերին նույն թեմայի շուրջ, չցանկացավ պատասխանել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը. « Ես չեմ մեկնաբանում Հանրային խորհրդի նիստի արձանագրությունը, չեմ մեկնաբանում պարոն Ղուկասյանի կարծիքը: Քաղաքացիական ծառայության խորհուրդը համապատասխան վարույթ է հարուցել, եւ իր լիազորությունների շրջանակում որոշում կկայացնի: Ես կարծում եմ ցանկացած հրապարակային մեկնաբանություն չի բարձրացնելու գործի օբյեկտիվ քննության հավանականությունը, եթե չասեմ հակառակը՝ կեղծ եւ ոչ օբյեկտիվ հանրային կարծիքի ձեւավորման պատճառ կարող է դառնալ , ուստի ինքս զերծ եմ մնում մինչեւ քաղաքացիական ծառայության խորհրդի համապատասխան վարույթի քննարկումն ավարտվի, որեւէ մեկնաբանությունից»:
Շարունակությունը՝ այստեղ