19:08 , 22 հունիս, 2013 Ողջո՜ւյն: Ամռանն ուզում ես գրել միայն ճանապարհորդությունների եւ հանգստի մասին: Ուզում ես ունենալ ամառային վառ, խենթ լուսանկարներ: Ուզում ես տեսնել նոր վայրեր, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Ուզում ես քիչ նստել համակարգչի առաջ, ուզում ես քիչ տխրել փոքր բաներից: Ուզում ես շատ սիրուն լինել, շատ ժպտալ: Լինում է, որ առանց պատճառի ուրախ ես: Ուղղակի ուրախ ես, ու վերջ: Ու այդ ժամանակ սիրում ես աշխարհում բոլորին: Բոլոր-բոլորին: Ա՛յ հենց հիմա, ես բոլորիդ սիրում եմ, իսկապես, ազնիվ խոսք:)))))
Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց...առջեւում հանգստյան օրերն են, տանը մի նստեք... Չգիտեմ, մի բան մտածեք, մի տեղ գնացեք. բնություն, արեւ, ջուր )) Լավ հանգստյան օրեր բոլորիս: ;)
Շնորհակալ եմ, որ կարդում եք: 