Նեյրոցանցը կանխատեսում է հոլիվուդյան նկարների հաջողությունը


06:09 , 30 մայիս, 2019

Հոլիվուդյան կինոարտադրողները «խորհրդակցում» են արհեստական ինտելեկտի հետ նոր ֆիլմերի շահութաբերության և հաջողության մասին՝ հաղորդում է The Verge-ն:

Շուկայում նեյրոցանցի ծառայություններ առաջարկող մի քանի ընկերություններ կան։ Հենց նրանց օգնությամբ էլ պրոդյուսերները հաշվարկում են նոր ֆիլմերի հաջողությունը։

2017-2018 թթ․ արհեստական ինտելեկտը 86 տոկոս ճշտությամբ վերլուծել է 50 ֆիլմեր։