Արսենալի երկրպագուները Բաքվում երգում են Մխիթարյանի պատվին (Video)


22:40 , 29 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» այն երկրպագուները, որոնք այցելել են Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին, քաղաքում երգում են թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի պատվին:

Մեր ընտրանու ավագը չի մասնակցելու եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Լոնդոնցիների երկրպագուները երգի մեջ ասում են.

««Արսենալը» սիրում է քեզ ավելին, քան քեզ թվում է:

Սա քեզ համար է, Մխիթարյան»,- երգում են ֆաները:

Հավելենք, որ հայ կիսապաշտպանն այս մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: