Apple-ի առաջին համակարգիչներից մեկը վաճառվել է 470 հազար դոլարով (Photo)


03:06 , 30 մայիս, 2019

Լոնդոնի «Քրիսթիս» աճուրդում վաճառվել է Apple I առաջին համակարգիչներից մեկը։ Համակարգիչը ստեղծվել է 1976 թվականին։ Այն ունեցել է 4 Կբ հիշողությունը և 1 ՄՀց հզորությամբ մշակիչ։ Վաճառքի գինը կազմել է 371 հազար ֆունտ։