Կվերանայվի հանքարդյունաբերության ոլորտում փոխհատուցման սկզբունքը


21:00 , 29 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Բնապահպանության  և ընդերքի տեսչական մարմինը նորմաներից ավել աղտոտումների ծավալի մասին տեղեկատվություն ստանալուն պես համապատասխան ուսումնասիրություններ կանի ու կպարզի աղտոտման ծավալները, վնասի հատուցման համար որոշակի գործողություններ կիրականացնի։

Խոսելով հանքարդյունաբերության ոլորտում մինչ այժմ փոխհատուցման սկզբունքից՝ նախարարն ասաց, - «Մինչ այժմ հանքարդյունաբերողներն ու տնտեսվարողները որոշակի ծավալով աղտոտումներ իրականացնելիս դրա համար որոշակի վճարներ էր տալիս, սակայն նոր քաղաքականության շրջանակներում ամբողջովին վերանայվելու է այդ մոտեցումը»։ Էրիկ Գրիգորյանի խոսքով ներդնելու են կանխարգելման քաղաքականությունը, երբ տնտեսվարողները պարտադրված են լինելու միջոցառումներ ձեռնարկելու, որպեսզի կանխարգելումը նվազագույնի հասնի կամ բացառվի։