Apple-ը վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ նոր iPod Touch է թողարկել


20:00 , 29 մայիս, 2019

Ամերիկյան Apple ընկերությունը վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ նոր iPod Touch է ներկայացրել, ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Նոր փլեյերը հագեցած է 4 դյույմանոց Retina էկրանով և 256 Գբ ծավալով մարտկոցով, ինչպես նաև A10 Fusion պրոցեսորով:

Նշվում է, որ նախորդ մոդելի համեմատ iPod-ի արտադրողականությունը կրկնակի աճել է: Փլեյերը պատմության մեջ առաջին անգամ ունի ընդլայնված իրականության (AR) և FaceTime խմբային տեսազանգերի աջակցություն: Ավելին՝ օգտվողները կկարողանան մուտք գործել Apple Arcade խաղերի ծառայություն, որի թողարկումը կլինի աշնանը:

Նոր iPod-ները հնարավոր կլինի ձեռք բերել 32, 128 և 256 Գբ հիշողությամբ, սարքը հասանելի է վեց գույներով: