Նավիգատորի սխալի պատճառով բրիտանացին Հռոմի փոխարեն հայտնվել է Գերմանիայում


18:00 , 29 մայիս, 2019

Մեծ Բրիտանիայի բնակիչն ուղևորվում էր Իտալիա, որպեսզի տեսներ Հռոմի պապին, սակայն նա նավիգատորում սխալ էր գրել «Հռոմ» բառը, ինչի արդյունքում հայտնվել էր Գերմանիայում, հաղորդում է Daily Mail-ը:

Գերմանիայի ոստիկանության տվյալներով՝ Նյուքասլում բնակվող 81-ամյա իտալացին նավիգատոր Rome-ի փոխարեն Rom է մուտքագրել և արդյունքում հայտնվել Իտալիայի մայրաքաղաքից 1440 կմ հեռավորության վրա գտնվող գերմանական Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասում գտնվող Ռոմ ոչ մեծ բնակավայրում:

Երբ նավիգատորը տղամարդուն ցույց է տվել, որ ուղևորությունն ավարտվել է, նա դուրս է եկել տարածքը դիտելու և մոռացել է իր Jaguar-ը ձեռքի արգելակի վրա դնել, ինչի հետևանքով մեքենան բախվել է բնակավայրի անվանումով սյանը:

Դրանից հետո նրան նկատել են ոստիկանները և պարզել միջադեպի մանրամասները:

Չնայած իրավիճակին՝ Նյուքասլի բնակիչն ուղևորվել է Հռոմ՝ նշելով, որ ընդամենը մի քանի ժամ է ետ մնացել գրաֆիկից: