Gucci-ն հանդես է եկել աբորտների արգելքի դեմ՝ կանացի օրգանների պատկերով հագուստ թողարկելով


16:51 , 29 մայիս, 2019

Gucci-ն Վատիկանում կրուիզային հավաքածուի ցուցադրության ժամանակ զգեստ է ցուցադրել, որի փեշին կանացի սեռական օրգաններ էին ասեղնագործված: Նորույթի պատկերը իտալական նորաձևության տունը տեղադրել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարի մեկնաբանությունում ասվում է, որ այս կերպ նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միքելեն հանդես է եկել աբորտն արգելող օրենքների դեմ, որոնք ընդունվել են ԱՄՆ մի քանի նահանգներում:

2013 թ.-ին Gucci-ն Սալմա Հայեկի և Բեյոնսեի հետ համատեղ հիմնել են Chime for change շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը միջոցներ է հավաքում կանանց օգնելու համար գենդերային հավասարության համար պայքարում: Ապրանքանիշը նաև սեռական և վերարտադրողական իրավունքների, մայրական առողջության և ամբողջ աշխարհում անհատական ընտրության ազատության ապահովմանն աջակցող մի շարք ծրագրեր է ֆինանսավորում: