Aysor.am-ը գրում է.
Մեր երկրում ընթացող դատաիրավական զարգացումերի վերաբերյալ միջազգային կառույցների սառը և սթափեցնող հայտարարությունների ֆոնին տարբերվում էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունները, որտեղ նա մոռացել է անդրադառնալ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն: Առաջիկայում իր առաքելությունը մեր երկրում ավարտող և Հայաստանից հեռացող ԵՄ դեսպանը, իհարկե, վերջում ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի՝ պարտավորություններին, միջազգային հանձնառությանը համապատասխան: Կարևոր է հասկանալ Սվիտալսկու դրդապատճառները։
2015թ. դեկտեմբերին Լեհաստանում սկսվեց ճգնաժամ ՍԴ-ի (տրիբունալ) շուրջ՝ սկզբում դատավորների ընտրության, իսկ ավելի ուշ ՍԴ մասին օրենքում փոփոխությունների հետ կապված:
Այս օրինագիծը որակվեց որպես դատարանների անկախության վերացման ճանապարհին կատարած քայլ։ Լեհաստանի ՍԴ-ը հակասահմանադրական ճանաչեց ՍԴ-ի մասին օրենքում կատարված փոփոխությունները, սակայն Լեհաստանի կառավարությունը հրաժարվեց ճանաչել ՍԴ-ի այս որոշումը: Վենետիկի հանձնաժողովը գտավ, որ Լեհաստանի ՍԴ-ի աշխատանքն արգելափակված է համապատասխան օրենքում արված փոփոխություններով, և որ ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները կաթվածահար են անում դատարանի աշխատանքի արդյունավետությունը և խաթարում ԵԽ բոլոր երեք հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ