«Բաքվում քոչարի` Մխիթարյանի համար». Օբամեյանգ (Photo)


12:30 , 29 մայիս, 2019

Անգլիական «Արսենալի» խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգն ինստագրամյան իր էջի «սթորիս»-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում թիմի խաղացողները շրջանաձև դիրքով ձեռք-ձեռքի բռնած քոչարիին նմանվող պար են պարում: 

Հրապարակված լուսանկարներից մեկում նշվում է, որ Բաքվում իրենք քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար: Մոտ 14 ժամ առաջ հրապարակված լուսանկարում նման նշում այժմ չի երևում: