Մանկասպան մայրը դատապարտվեց ազատազրկման


17:18 , 22 հունիս, 2013

Մանկասպան մայրը դատապարտվեց ազատազրկման28-ամյա Աբովյան քաղաքի բնակչուհի Վարդուշ Ալլաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Վ.Ալլաբյանը հայտարարել է, որ ընդունում է մեղադրանքն, ըստ որի 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ՝ հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա: 2 ժամ անց տեղափոխվել է հիվանդասենյակ՝ երեխայի հետ համատեղ կացության համար: Վ.Ալլաբյանը՝ Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը, և քանի որ հղիությունն անցանկալի է եղել, երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Նա անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև` ձեռքերով սեղմել նրա դեմքը, անկողնու վրայից հրել է նորածնին և նրա գլուխը հարվածել է անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին՝ նորածինը դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, 14.06.2013թ. դատավճռում վկայակոչել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 04.04.2013թ. եզրակացությունն, ըստ որի Վարդուշ Ալլաբյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում: Նրա մոտ հայտնաբերվում են «Բնավորության փսիխոպատիկ գծեր», սակայն հիշյալ անձնային առանձնահատկությունները արտահայտված չեն այն աստիճանի, որպեսզի զրկեին նրան իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս:

Նյութն ամբողջությամբ կարդալ այստեղ