«Ժամանակ». Արցախի նախկին և ներկա նախագահները Ռոբերտ Քոչարյանին համոզում են վերադառնալ Արցախ և առաջադրվել նախագահի պաշտոնում


10:40 , 29 մայիս, 2019

«Արցախի նախագահական ընտրություններում հաղթանակի լուրջ հնարավորություններ ունի ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով այս օրերին ակտիվ նախընտրական հանդիպումներ է ունենում Արցախի գյուղերում և քաղաքներում:

Արցախի նախկին և ներկա նախագահները մտահոգված են Բաբայանի հնարավոր հաղթանակով և համարում են, որ Բաբայանին կարող է հաղթել միայն Ռոբերտ Քոչարյանը՝ համոզելով նրան վերադառնալ Արցախ և առաջադրվել նախագահի պաշտոնում: Ընտրությունները տեղի են ունենալու 2020թ. մարտին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: