«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է ընթանում
09:15 , 29 մայիս, 2019
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի և կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաստատվել վերջինիս կողմից:
Ինչպես հայտնի է՝ հունվար ամսից երկու աշխատանքային խումբ էր ձևավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը: Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Մեր տեղեկություններով՝ համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշխատանքը և ընդունել դրանք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: