«Կանադան հարգում է այն մարդկանց ձայնը, որոնք ընտրության օրն իրենց քվեն տվեցին հույսի և ավելի լուսավոր ապագայի համար». Ջոն Բերդ


16:20 , 22 հունիս, 2013

«Կանադայի ԱԳ նախարարը բաց նամակով ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից»,-այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը ԻԻՀ-ում հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Հասան Ռոուհանիի հաղթանակից հետո հայտարարել էր, որ «Իրանում քաղաքական մթնոլորտը ազատ չէ» և ընտրություններին քաղաքացիների մասնակցությունն «անիմաստ» էր որակել:

ի նամակում:

Կանադայի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ Իրանի իշխանություններին կոչ է արել միջուկային ծրագրի հարցում համագործակցել միջազգային հանրության հետ:

Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի տարած հաղթանակի առթիվ Իրանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել նաև Սպիտակ տան խոսնակը՝ հույս հայտնելով, որ Իրանի նոր կառավարության հետ ուղղակի բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հաջողության հասնել միջուկային խնդրի հարցում:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը ևս ընտրությունների առթիվ իր գոհունակությունն էր հայտնել՝ նշելով, որ միջուկային խնդրի հանգուցալուծման հարցում կհամագործակցեն ԻԻՀ նոր կառավարության հետ:

Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախագահ ընտրվեց բարեփոխական թեկնածու Հասան Ռոուհանին՝ ստանալով 18 միլիոն 613 հազար 329 քվե (50.71%):