«Չեռնոբիլ» ֆիլմաշարը հայտնիությամբ գերազանցել է «Գահերի խաղին»


05:05 , 29 մայիս, 2019

Չեռնոբիլի մասին մինի-սերիալը, ըստ Միջազգային կինոյի տվյալների բազայի, վարկանիշով գերազանցել է «Գահերի խաղը» հեռուստատեսային շոուին՝ դառնալով բոլոր ժամանակների ամենատարածված ֆիլմաշարը: Այն արժանացել է հանդիսատեսի ամենաբարձր գնահատականին: Այս մասին գրում է Forbes-ը:

IMDb վարկանիշային գնահատականը տատանվում է 9,5-ից 9,8 միավորի սահմաններում, ինչը շատ բարձր ցուցանիշ է:

Ֆիլմը նվիրված է 20-րդ դարի մարդկային ամենամեծ աղետներից մեկին: Այն ներկայացնում է աղետի առաջին րոպեներից մինչև դրան հաջորդած իրադարձությունները։